National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.11.2022
Կնախընտրեի օգտագործել այս հարթակն Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու համար. ցավոք, նրանք դեռ անկեղծորեն չեն կիսում մեր խաղաղության օրակարգը. Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում
1 / 1

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել աշնանային նստաշրջանում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետեւանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս կազմակերպության մեկ այլ ոլորտի վրա: 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց:

Այդ պահից ի վեր Ադրբեջանի կողմից եղել է երեք խոշոր ռազմական հարձակում (վերջինը` այս տարվա սեպտեմբերի կեսերին), որոնց արդյունքում նրանց զորքերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 180 քառ. կմ տարածք: Փաստ, որը տարօրինակ կերպով խոստովանել է անձամբ Ադրբեջանի նախագահը, ով բառացիորեն ասել է հետեւյալը. «Այժմ հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում օկուպացիա եւ կորուստ»: Միջազգային հանրությունը նույնպես մեծապես հաստատակամ եւ միասնական է եղել իր գնահատականում՝ վերահաստատելով, որ ադրբեջանական զորքերը իսկապես ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ պետք է տեղափոխվեն իրենց՝ մինչեւ մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը: Այսպիսով, որո՞նք են Ադրբեջանի հիմնավորումները նման բացահայտ գործողությունների համար:

1. Այս գործողությունները Հայաստանի մտացածին ռազմական սադրանքների արդյունք էին:

2. Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատված սահման չկա (գործնականում ենթադրում է, որ երկրների միջեւ գոյություն չունի սահման), ուրեմն որեւէ մեկին ներխուժման մեջ մեղադրելու հիմք չկա:

Բացի այն, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եւ ժողովրդավարական երկրները հակված չեն հարձակվելու իրենց հարեւանների վրա, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս անհիմն մեղադրանքների զուտ գործնական կողմի վրա: 2010 թ. մինչեւ 2021 թ. ներառյալ՝ Ադրբեջանի միջին ռազմական բյուջեն վեց անգամ գերազանցել է Հայաստանինը: Այսպիսով, այն, ինչին հավատալ ձեզնից ակնկալում են Ադրբեջանի մեր գործընկերները, այն է, որ իրենցից առնվազն 6 անգամ փոքր բանակը շարունակաբար ներգրավված է ռազմական սադրանքների մեջ: Սա վիրավորական է տրամաբանության եւ բանականության համար:

Սահմանազատված սահմանի բացակայության փաստարկն էլ ավելի անհեթեթ է եւ, ընդհանուր առմամբ, շատ վտանգավոր տեսանկյուն: Որովհետեւ, եթե երկու երկրների միջեւ սահման չկա, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը եղել է ադրբեջանական դիվանագիտության հիմնաքարը ԼՂ հակամարտության համատեքստում, լիովին անիմաստ է դառնում, քանի որ, եթե չկա սահման, ապա չկա ճանաչված տարածք: Եթե տարածք չկա, ապա ինչի՞ ամբողջականության մասին էիք խոսում վերջին 30 տարիների ընթացքում:

Հարգելի՛ գործընկերներ, ես կնախընտրեի օգտագործել այս հարթակն Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու համար, բայց, ցավոք, նրանք դեռ անկեղծորեն չեն կիսում մեր խաղաղության օրակարգը: Ուստի մենք կհամոզվենք, որ ԵԱՀԿ-ի մեր միջազգային գործընկերները պատշաճ կերպով տեղեկացված լինեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք արձագանք Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ագրեսիվ գործողություններին:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ելույթը եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am